
Հռոմի պապ Լևոն XIV-ն անիրատեսական է անվանել Վատիկանի միջնորդությունը ռուս-ուկրաինական hակամարտության կարգավորման գործում

Հռոմի պապ Լևոն XIV-ը անիրատեսական է անվանել Վատիկանի միջնորդությունը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում: Այս մասին հայտնել է Crux պորտալը։
Նա նշել է, որ կտարբերակեր Սուրբ Աթոռի ձայնը, որը պաշտպանում է խաղաղությունը, և նրա միջնորդի դերը։
«Կարծում եմ՝ մարդիկ լսեցին իմ կոչերը, կոչերը՝ լսելու այս ձայնը՝ քրիստոնյաների և բարի կամքի մարդկանց ձայնը, որ խաղաղությունը միակ ելքն է», – հավելել է պապը։
Լևոն XIV-ը նշել է, որ հակամարտության սկզբից ի վեր Վատիկանը մեծ ջանքեր է գործադրել պահպանելու այնպիսի դիրքորոշում, որը «չի նշանակի կողմ ընտրել, այլ չեզոք մնալ»։
Հռոմի պապը հավելել է, որ կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշման մեջ կարելի է գտնել ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։
Օգոստոսի 15-ին հաղորդվել է, որ Հռոմի պապը Կույս Մարիամի Վերափոխման կաթոլիկ տոնի օրը, որը համընկավ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի հետ, աղոթք է արել աշխարհում ռազմական հակամարտությունների «աճող, խլացնող բռնության» խաղաղ դադարեցման համար։
Ավելի վաղ Հռոմի պապը առաջարկել էր Զելենսկիին բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Վատիկանում։