Մահացության վրա կորոնավիրուսի նոր մանրէահիմքի ազդեցության մասին առայժմ տվյալներ չկան. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առայժմ տվյալներ չունի մահացության վրա կորոնավիրուսի նոր մանրէահիմքի ազդեցության վերաբերյալ: Դեկտեմբերի 21-ին այդ մասին հայտարարել է ՌԴ-ում կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

«Առաջին տվյալները, որոնք մենք ստացել ենք բրիտանացի գիտնականներից, վկայում են, որ այդ վիրուսն ավելի վարակիչ է թվում: (…) Այժմ ապացույցներ չկան, բավականաչափ տվյալներ չկան, որ ասենք, թե այն ազդում է ախտածնության, հիվանդության ծանրության, մահացության վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՀԿ-ն մշտական շփման մեջ է բրիտանացի գիտնականների հետ:

ԱՀԿ-ն երկրներին խորհուրդ է տվել, որ վերլուծեն կորոնավիրուսի նոր մանէահիմքի ռիսկերը եւ իրենք որոշում ընդունեն ավիահաղորդակցությունների կամ ահմանների հատման սահմանափակման անհրաժեշտությունը, հայտարարել ՝ կազմակերպության ներկայացուցիչը:

«Սահմանները փակելու կամ չփակելու կամ փակելու ժամանակի հատուկ հանձնարարականներ չկան: Բայց յուրաքանչյուր երկրի համաճարակային իշխանությունները, առողջապահությունը պետք է վերլուծեն (կորոնավիրուսի նոր մանրէահիմքի) բերման ռիսկը եւ ընդունն իրենց անհատական որոշումը»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս