Բաժիններ՝

Ռուսաստանը մեկ շաբաթով դադարեցնում է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ

Ռուսաստանը մեկ շաբաթով դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը՝ կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման պատճառով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդած տվյալներին:

Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 22-ին և կգործեն մեկ շաբաթ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր շտամը՝ SARS-CoV-2-ը, տարածվում է սովորականից արագ և, ըստ նախնական գնահատականների, 71 տոկոսով ավելի վարակիչ է:

ԱՀԿ-ն հայտնել է, որ այս մուտացիան հայտնաբերվել է նաև Նիդերլանդներում, Դանիայում և Ավստրալիայում:

«Շտաբը մանրակրկիտ ուսումնասիրում է Մեծ Բրիտանիայում իրավիճակը՝ կապված կորոնավիրուսի նոր շտամի առաջացման հետ: Քննարկման արդյունքների հիման վրա հետագա որոշումներ կկայացվեն», – հայտնել են շտաբից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031