Իրանի տիեզերական գերատեսչության դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անօգուտ են: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Բրիտանացիների միայն երրորդ մասն է պաշտպանում ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց (Brexit) առաջ վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների անցկացումը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արգելք է դրել մանկապիղծների քիմիական ամորձատման եւ բաց գրանցամատյանի ստեղծման օրենքի վրա, որը տվյալներ կբովանդակի նրանց մասին:
Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն անընդունելի է համարել այն խոսակցությունները, թե Վրաստանին անհրաժեշտ չեն զբոսաշրջիկներ Ռուսաստանից:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) կոչ է արել Եվրամիությունում մնացած 27 երկրների քաղաքացիներին ու բիզնեսի ներկայացուցիչներին՝ պատրաստվել «կոշտ» Brexit-ի հնարավորությանը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ թուրքական ռազմաօդային ուժերի անձնակազմը Ռուսաստանում սկսել է Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ուսումնասիրությունը:
Թուրքիան առայժմ չի դիմել Ռուսաստանին Սու-57 կործանիչների գնման խնդրանքով, բայց համապատասխան կոնսուլտացիաներն արդեն սկսվել են:
Իրանը եւ եվրոպական երկրները լուծել են միջուկային գործարքի իրականացան հարցի շուրջ հակասությունների մեծ մասը, սակայն չեն եկել վերջնական համաձայնության:
Թեհրանը կալանքից ազատել է Stena Impero լցանավի անձնակազմի յոթ անդամի, որը նավարկում էր Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո եւ կալանքի տակ էր վերցվել հուլիսին:
Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամը սեպտեմբերի 4-ին հայտարարել է արտահանձնման օրինագծի հետկանչման ընթացակարգի մասին, որի առաջմղման փորձերն ամռան սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ էին առաջացրել:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը դատարանում հրաժարվում է հարցերին պատասխանել ի նշան բողոքի:
Լեյբորիստական կուսակցությունը սեպտեմբերի 4-ին չի պաշտպանի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նախաձեռնությունը:
«Դորիան» փոթորիկը, որն առաջացել է Ատլանտյան օվկիանոսում, կանցնի Ֆլորիդայի եւ Ջորջիայի նահանգների ափամերձ շրջաններից վտանգավոր մոտիկությամբ եւ այնուհետեւ կշարժվի Հարավային Կարոլինայի ուղղությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քելլի Դեգնանի թեկնածությունն է առաջադրել Վրաստանում նոր դեսպանի պաշտոնի համար:
Լիբանանի անկախության տոնի առիթով այդ երկրի նախագահ Միշել Աունի սեպտեմբերի մեկին արած գրառումը լարվածության պատճառ է դարձել Անկարայի ու Բեյրութի միջև: Օսմանյան կասրության վերաբերյալ ևս հիշատակումներ պարունակող գրառումը բուռն արձագանք է առաջացրել Թուրքիայում տարբեր մակարդակներով Լիբանանի նախագահի հասցեին հնչող սուր քննադատությունների տեսքով:
Իրանը կասկածում է, որ միջուկային գործարքի մասնակիցները պատրաստ են մոտ ժամանակներս վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմանների ամբողջական կատարմանը, ուստի Եվրոպային եւս երկու ամիս է տալիս պարտավորությունները կատարելու համար:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է իշխանություններին ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու համար։
Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 4-ին ձեռնամուխ է եղել Գեորգի Գախարիայի նորացված կառավարության հաստատման ընթացակարգին:
Հնդկաստանի տնտեսական մայրաքաղաք Մումբայի ուսումնական հաստատությունները սեպտեմբերի 4-ին դադարեցրել են իրենց աշխատանքը չդադարող տեղատարափների պատճառով, որոնք կաթվածահար են արել ճանապարհային երթեւեկությունը քաղաքում եւ հեղեղումներ առաջացրել մի շարք շրջաններում:
Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին Իրանի տիեզերական գերատեսչությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել՝ դադարելու իրեն որպես Թանոս՝ Marvel-ի պատկերապատումների աշխարհի գերչարագործ ներկայացնել:
Թուրքական աղբյուրները պնդում են, որ Սաուդյան Արաբիայի իշխանամետ լրատվամիջոցները լծվել են հակաթուրքական արշավ իրականացնելու քարոզչությանը: Ըստ սաուդական ԶԼՄ-ների՝ Թուրքիայում առևանգել են Սաուդյան Արաբիայի մի քաղաքացու: Առևանգողների ինքնությունը դեռևս պարզված չէ:
Նոր Զելանդիայում առնվազն վեց մարդ է զոհվել չինացի 23 զբոսաշրջիկների փոխադրող ավտոբուսի շրջվելու հետեւանքով, կան բազմաթիվ վիրավորներ:
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ Թեհրանը կվերադառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական կատարմանը, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա:
Պահպանողական այն պատգամավորները, որոնք քվեարկել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի օրակարգի փոփոխման օգտին ի հեճուկս վարչապետ Բորիս Ջոնսոնի կոչի, վտարված են թորիների խորհրդարանական խմբակցությունից եւ չեն կարող ներկայացնել կուսակցությունը հաջորդ ընտրություններում: Այս մասին հայտնել են վարչապետի դիվանատանը:
Բահամներում յոթ մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Բահամյան կղզիների վարչապետ Հուբերտ Մինիսը՝ լրագրողների առջեւ ելույթ ունենալով Արտակարգ իրավիճակների ազգային գործակալության կենտրոնակայանում: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, դա զոհերի վերջնական թիվը չէ:
Միացյալ Նահանգները 5000-ով կրճատելու է Աֆղանստանում իր զինվորականների թիվը, որն այս պահին հասնում է 14 հազարի։ Այդ մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի բանակցող Զալմայ Խալիլզադի ու Թալիբան խմբավորման միջեւ:
Փարիզի չորրորդ օկրուգում Պոմպիդուի կենտրոնի մերձակայքում սեպտեմբերի լույս 2-ի գիշերը գողացել են գրաֆիտի, որը վերագրվում է բրիտանացի սթրիթ-արտ նկարիչ Բենքսիին:
Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը կալանք է դրել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կառուցած մզկիթի վրա:
Թրեյսի Ջերմանը չի բացառում, որ ԱՄՆ-ը նմանատիպ ուղերձներ և ակնարկներ փոխանցի հայկական կողմին: Նա նկատեց, որ ԱՄՆ դիրքորոշումն այս հարցի ուղղությամբ նորություն չէ հայկական կողմի համար, դա արտահայտված է եղել ԱՄՆ հայտարարություններում, ուստի կարող է լինել նաև նման ակնարկ, բայց ոչ պահանջ, քանի որ նման որոշումը ՀՀ ինքնիշխան որոշումն է:
«Երկու կողմն էլ գիտակցում են, թե որքան կարևոր են միմյանց համար վերջին տարիների տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխություններից հետո: Բայց ստեղծված իրավիճակը կարող է նաև երկարաձգվել, կան նման մտավախություններ, որից կողմերն իսկապես կտուժեն, քանի որ ունեն համագործակցության լայն օրակարգ: