Բաժիններ՝

Կանադան դադարեցնում է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ

Կանադան դեկտեմբերի 21-ից ժամանակավորապես դադարեցնում է ավիացիոն հաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ նոր ձեւի կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով: Դեկտեմբերի 20-ին ադ մասին հայտնել է CBC հեռուստաալիքը: Որոշումն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով դեկտեմբերի 21-ի կեսգիշերին (Երեւանի ժամանակով 09:00-ին):

Սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին եւ տեխնիկական կանգառումներին, երբ ուղեւորները դուրս չեն գալիս ինքնաթիռից: Ինչպես ճշտել են Կանադայի կառավարության մամուլի ծառայությունում, այս որոշումն ընդունվել է նախարարների կաբինետի անդամների հետ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի խորհրդակցության ժամանակ: Առայժմ սահմանափակումները մտցվում են 72 ժամով: Բացի դրանից, դեկտեմբերի 20-ին Մեծ Բրիտանիայից Կանադա ժամանող բոլոր ուղեւորները պետք է լրացուցիչ ստուգում անցնեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031