«Ինչպես 1915-ին, այսօր էլ Հայաստանը կանգնած է ցեղասպանության շեմին»․ թուրքագետ Լուսինե Սահակյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանն է։

Նրա համոզմամբ՝ Արցախում ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից հրահրված պատերազմի օրերին տեղի են ունեցել ցեղասպանական գործողություններ, որին, անգործության պատճառով թե գիտակցաբար, մասնակցել են ՀՀ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Թուրքագետը զուգահեռներ է անցկացնում 1915թ․ Հայոց ցեղասպանությանը նախորդող իրադարձությունների և այս օրերի միջև, ձեռագիրը նույնն է։ Հայաստանում «թավշյա» հեղափոխությունից  հետո 2.5 տարվա ընթացքում հասարակությանը բթացնելու համար հետևողական և հատուկ նպատակներով ծրագրված գաղափարական դիվերսիա էր կազմակերպվում աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների և ՀՀ իշխանությունների կողմից՝ եկեղեցու, մշակույթի, կրթական համակարգի, անվտանգային համակարգերի, բանակի դեմ։

 

 

Տեսանյութեր

Լրահոս