
Լեհաստանը դադարեցնում է Բրիտանիայից թռիչքները

Լեհաստանի իշխանությունները դադարեցնում են ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ՝ այդ երկրում կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման պատճառով: Դեկտեմբերի 21-ին այդ մասին Twitter-ում հայտնել է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերը:
«Անվտանգության նկատառումներով երկուշաբթի լույս երեքշաբթի օրվա գիշերը Մեծ Բրիտանիայից Լեհաստան թռիչքները կդադարեցվեն: Այս որոշումը կապված է կորոնավիրուսի նոր տարատեսակի ի հայտ գալու հետ»,- գրել է նա: Լեհաստանի առողջպահության նախարար Ադամ Նեզդելսկին իր հերթին Գլխավոր սանիտարական տեսչությանը կարգադրել է թեստավորել վերջերս Մեծ Բրիտանիայից հանրապետություն բոլոր ժամանածներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: