Բաժիններ՝

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes CLS»-ը բախվել է բետոնե էլեկտրսյանը, արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում

Սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 38-ամյա Շիրակ Դ․-ն իր վարած «Mercedes CLS» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե էլեկտրասյանը, արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս