«Միակ կարևոր հարցը հայ-վրացական դինամիկայի մեջ այն է, որ ձևավորվեց ոչ ֆորմալ ձևաչափը, երբ վարչապետները երկու անգամ հանդիպեցին, մեկը՝ Հայաստանում, և մյուսը՝ Վրաստանում։ Հույս ունենանք, որ Վրաստանի նոր վարչապետը կշարունակի այդ ավանդույթը, և այդ ոչ ֆորմալ հանդիպումների ֆորմատը շարունակական բնույթ կկրի»։
Անտառային հրդեհների դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով Թուրքիան կարող է Ռուսաստանից հրշեջ ինքնաթիռներ ու ուղղաթիռներ գնել: Ռուսաստանյան այցից հետո այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Կասկած չկա, որ Հայաստանի այս ժեստն ուղղված է հենց ՌԴ-ին: ԱՄՆ-ի մոտեցումն այս հարցում բացասական է, որովհետև ԱՄՆ-ում կարծում են, որ հայկական ՊՆ-ի ներկայացուցիչները կամ այդ հումանիտար միավորը չպետք է գտնվի Սիրիայի տարածքում, որովհետև իրականում այն այլ նպատակների է ծառայում»:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օգոստոսի 30-ից մինչ օրս գիշերային մետրոյից օգտվել է 35 հազար մարդ:
Թուրքիայում յուրաքանչյուր 3 կանանցից 1-ը ենթարկվում է ֆիզիկական կամ հոգեբանական բռնության։ 2019թ․ 8 ամսվա ընթացքում 273 կին է սպանվել։
Միջուկային գործարքի իրականացման շուրջ Թեհրանի եւ Փարիզի դիրքորոշումները մոտեցել են: Այդ մասին հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
ուրքիայի սահմանին կուտակված և Թուրքիա անցնել ցանկացող սիրիացիներն այդ երկրի դեմ բողոքի ցույց են կազմակերպել։ Ցուցարարներն այրել են Էրդողանի նկարն ու վանկարկել «դավաճան Թուրքիա» կարգախոսը։
ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայի հյուսիս-արեւելքի անվտանգության գոտում կհանգեցնի այս տարածաշրջանում լարվածության աճի:
Առաջիկա 28 ժամվա ընթացքում կոնկրետ պլաններ կներկայացվեն առանց գործարքի Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կանխելու վերաբերյալ:
Boeing 737 MAX ինքնաթիռի թռիչքների վերսկսումը կարող է հետաձգվել մինչեւ 2019 թվականի վերջը եւ վերաբերել Ամանորի տոների սեզոնին՝ ԱՄՆ-ի Boeing ընկերության եւ միջազգային ավիակարգավորիչների միջեւ վեճի պատճառով, որը բորբոքվել է օգոստոսին դրանց ներկայացուցիչների հանդիպումից հետո:
Սեպտեմբերի 2-ին առնվազն 34 մարդ է զոհվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի ափերի մոտ նավի վրա բռնկած հրդեհի հետեւանքով:
Վրաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տված Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ չի պատրաստվում մնալ ակտիվ քաղաքականության մեջ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիջ Ջոնսոնը կարող է արդեն այս շաբաթ հայտարարել երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին:
Ռուսաստանը եւ Իրանը շահագրգռված են, որպեսզի Պարսից ծոցի երկրները համաձայնության գան տարածաշրջանում իրադրության կայունացման փոխընդունելի ուղիների շուրջ:
G20-ի երկրները հանդես են գալիս աշխատատեղերում տարեց մարդկանց համար աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծման օգտին՝ նրանց առողջության եւ անվտագության պահպանման նպատակով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ԱՄՆ-ի հետ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգ գոտի ստեղծելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:
«Դորիան» փոթորիկն առնվազն 13 հազար տուն է ավերել կամ վնասել Բահամյան կղզիներում:
Թուրքիայի զինված ուժերը, համագործակցելով Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության հետ, օդային հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանի ուղղությամբ:
Եվրամիությունը վերջին հինգ տարում Ուկրաինային տրամադրել է օժանդակության տարբեր միջոցների՝ իր պատմության մեջ խոշորագույն փաթեթը:
Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ում առնվազն 1054 չվերթ է չեղարկվել «Դորիան» փոթորկի մոտենալու կապակցությամբ:
Մոսկվան քաղաքական բարդ իրավիճակներում հանդես էեկել Թեհրանի կողմում:
Չինաստանը եւ ԱՄՆ-ը ներկայում քննարկում են առեւտրական վեճերի կագավորման շուրջը բանակցությունների նոր փուլի անցկացման ժամկետները:
Թեհրանը ձգտում է եւս մեկ շանս տալ դիվանագիտությանը՝ փրկելու միջուկային գործարքը:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է իր պաշտոնաթողության մասին:
«Դորիան» փոթորիկը մոլեգնել է Բահամյան կղզիների հյուսիսային մասում:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 2-ին կհայտարարի իր հրաժարականի մասին. առաջիկա ժամերին դրան սպասում է «Փիրվելի» հեռուստաընկերությունը, ինչի մասին հայտնել է «Նովոստի Գրուզիի» հրատարակությունը։
Լիբանանի նախագահ Միշել Նայիմ Աունի կողմից Twitter-ի էջում արված գրառումը դժգոհություն է առաջացրել Թուրքիայի իշխանական շրջանակներում։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ մոտ մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման վերաբերյալ կառավարության գրավոր կարգադրությունը։
Դարիգա Նազարբաեւան ընտրվել է Ղազախստանի Սենատի նախագահ: Ավելի վաղ երկրի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը նրա թեկնածությունն առաջադրել էր այդ պաշտոնի համար։