Բաժիններ՝

ԱՄՆ-ը դատապարտել է Բաղդադի «կանաչ գոտու» հրթիռակոծումը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն դեկտեմբերի 20-ին դատապարտել է Բաղդադի «կանաչ գոտու» հրթիռակոծումը՝ պատահածի պատասխանատվությունը բարդելով Իրանի կողմից օժանդակվող զինված կազմավոումների վրա:

«ԱՄՆ-ը վճռականապես դատապարտում է Բաղդադի միջազգային գոտու վրա Իրանի կողմից օժանդակվող զինված կազմավորումների վերջին գրոհը»,- ասված է Փոմպեոյի հայտարարության մեջ, որը տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը ճշտել է, որ ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցները միջադեպի հետեւանքով չեն տուժել, սակայն, Պետդեպի ղեկավարի խոսքով՝ «վնասվել է Իրաքի քաղաքացիական գույքը», բացի դրանից, միջադեպը հանգեցրել է առնվազն «մեկ կորստի» տեղի խաղաղ բնակչության շրջանում:

«Մինչ Իրաքը պայքարում է COVID-19-ի եւ ավելի ու ավելի ծանր տնտեսական ճգնաժամի դեմ, Իրանի կողմից օժանդակվող կազմավորումներն առավել լուրջ խոչընդոտն են Իրաքի՝ դեպի խաղաղություն եւ բարգավաճում տանող ճանապարհին: Այդ նույն աշխարհազորականները, որոնք իրենց գործողություններն ուղղում են դիվանագիտական օբյեկտների դեմ, վիթխարի մասշտաբներով գողանում են իրաքյան պետական միջոցները, հաձակվում են խաղաղ բողոքավորների եւ ակտիվիստների վրա, ինչպես նաեւ մեղսակից են կրոնական հողի վրա բռնությանը»,- շարունակել է Փոմպեոն:

«Մենք բոլոր իրաքցիներին կոչ ենք անում պաշտպանելու իրենց կառավարության ջանքերն Իրաքի ինքնիշխանությունն ամրապնդելու, այդ (…) հարձակումների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու եւ այն բանն ապահովելու ուղղությամբ, որպեսզի Իրանի կողմից այժմ օժանդակվող բոլոր զինված կազմավորումները լինեն պետության վերահսկղության նրեքո»,- ամփոփել է Փոմպեոն: Բաղդադի «կանաչ գոտին» հրթիռակոծման է ենթարկվել դեկտեմբերի 20-ին: Al Arabiya հեռուստաալիքի տեղեկատությամբ՝ առնվազն երեք հրթնռ է ընկել Իրաքի մայրաքաղաքի այդ շրջանը, որտեղ գտնվում են պետական հիմնարկությունները եւ դիվանագիտական ներկայացուցչությունները, այդ թվում ԱՄՆ-ի դեսպանատունը: Ինչպես հայտնել են Միացյալ Նահանգների դիանագիտական ներկայացուցչությունում, դեսպանատան շենքին հասցվել է ոչ մեծ վնաս, աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս