
Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել

Աֆղանստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 20-ին որոտած պայթյունի զոհերի թիվը հասել է 10-ի, եւս 52 մարդ վիրավորվել է: Դեկտեմբերի 21-ին այդ մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը:
Ավելի վաղ 1TV հեռուստաալիքը տեղեկացրել էր ութ զոհերի եւ 15 տուժածների մասին:
Դեկտեմբերի 20-ին հուժկու պայթյուն է որոտացել Քաբուլի հրապարակներից մեկում: Ենթադրաբար, գրոհի թիրախ է եղել այն ավտոմոբիլը, որտեղ գտնվել է խորհրդարանականներից մեկը: Քաղաքական գործչը ողջ է մնացել, բայց վիրավորվել է:
Երկրի տարածքում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել կատարվածի պատասխանատդությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: