Բաժիններ՝

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել «Գազպրոմ»-ի ղեկավարի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։

«Հետո նրանք հանդիպում են ունեցել նաև «Գազպրոմ»-ի ղեկավարի հետ։ Պատկերացրեք՝ ինչ հսկայական տնտեսություն է։ Իհարկե, Միլլերի հետ շփումները մշտական բնույթ են կրում», — ասել է Պեսկովը «Ռոսիա 1»–ի լրագրող Պավել Զարուբինին՝ մեկնաբանելով պետության ղեկավարի ուրբաթ օրվա հանդիպումների օրակարգը Սանկտ Պետերբուրգում։

Ուրբաթ օրը Պուտինը աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ և ելույթ է ունեցել միավորված մշակույթների միջազգային ֆորումում, որը անցկացվում է սեպտեմբերի 10–13-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս