
Հարավային Կորեան նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել ԿԺԴՀ-ի գծով

Հարավային Կորեայի նախագահի հաշտության հարցերով քարտուղար Նո Կյու Դուկը նշանակվել է միջուկային ծրագրի գծով նոր գլխավոր բանակցորդ: Այդ մասին դեկտեմբերի 21-ին հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարը:
Նո Կյու Դուկը կդառնա Կորեական թերակղզում խաղաղության ու անվտանգության հարցերով երկրի նոր հատուկ ներկայացուցիչը, ճշտում է արտաքին քաղաքական գերատեսչությունը: Նա կփոխարինի Լի Դո Խուանին, որն այս պաշտոնում նշանակվել էր 2017 թվականին եւ իր նախորդներից ավելի երկար է կատարել պարտականությունները: Նո Կյու Դուկն ավելի վաղ եղել է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը եւ անվտանգության ռազմավարության գծով նախագահի քարտուղարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: