Բաժիններ՝

Նաթանյահուն կոչ է արել լիովին փակելու Իսրայելի երկինքը

Իսրայելի վարչապետ Բենիային Նաթանյահուն դեկտեմբերի 21-ին կորոնավիրուսի կառավարական հանձնաժողովի նիստում հանդես է եկել մարդատար չվերթների համար հրեական պետության երկինքն ահապաղ լիովին փակելու իր առաջարկությունը պաշտպանելու՝ նախարարներին ուղղված կոչով, ինչպես դա արվել է 2020 թվականի մարտին համավարակի սկզբին՝ վիրուսի նոր տիպի տարածման սպառնալիքի պատճառով:

«Ես կորոնավիրուսի հանձնաժողովի նիստ եմ գումարել մեկ նպատակով, եւ այդ նպատակը երկինքը լիովին փակելն է: Իսրայել եկող վիրուսային զանգվածը պետք է առավելագույնս նվազեցվի, նույնիսկ եթե Մեծ Բրիտանիայում նրանք այժմ ստուգում են, թե դա ինչ վիրուս է, այն կայուն է արդյոք պատվաստանյութի նկատմամբ, ինչպես նաեւ ուսումնասիրում են լրացուցիչ հարցեր: Դրա համար ես խնդրում եմ նույնը կատարել այն, ինչ մենք արեցինք կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ. փակել երկինքը հնարավորինս արագ»,- նիստի սկզբում Նաթանյահուի՝ նախարարներին ուղղած կոչը տարածել է Իսրայելի նախարարների կաբիենտի ղեկավարի դիվանատունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս