Թուրքիայի ԱԳ նախարարը «ընկերական խորհուրդ» է տվել հույն գործընկերոջը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի Twitter-ում հրապարակված Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերբերյալ հոդվածին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Չավուշօղլուն մասնավորապես գրել է․
«Սիրելի Նիկո, ահա մի ընկերական խորհուրդ նոր տարվա համար․ Դադարիր օգնություն խնդրել ուրիշներից և վնասել հույն ժողովրդի հեղինակությունը։ Թող 2021 թվականը այնպիսի տարի լինի, երբ մենք, ուղիղ կերպով, անկեղծորեն և լրջորեն խոսելով, արդարացիորեն կքննարկենք մեր տարաձայնությունները»։
Հիշեցենք, որ Դենդիասը հոդվածում նշել էր, որ ԵՄ անդամ երկրները բազմիցս ԵՄ օրակարգ էին իջեցրել Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառի արգելք սահմանելու հարցը։ Իսկ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասին Հունաստանի ԱԳ նախարարը գրել էր․ «ՆԱՏՕ-ի ամբողջականությունը սաբոտաժի ենթարկելու հիմնավորմամբ ԱՄՆ-ն պատժամիջոց կիրառել Թուրքիայի դեմ»։