
Ուզբեկստանում գնացքի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով կան զոհեր

Ուզբեկստանում մարդատար ավտոմեքենայի և գնացքի բախման հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա:
Այս մասին «Տելեգրամ»-ի ալիքում հայտնել է «Ուզբեկստանի երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Չորտոկ և Ույչի կայարանների միջակայքի չպահպանվող երկաթուղային անցման վայրում։
Ըստ հաղորդագրության՝ ավտոմեքենայի վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, փորձել է հատել երկաթուղային գծերը՝ մոտեցող գնացքից անմիջապես առաջ։
Աղբյուրի տվյալներով՝ ավտոմեքենայում գտնվել է եղել է վեց մարդ՝ հինգ կին և մեկ փոքր երեխա։ Հզոր բախման հետևանքով ավտոմեքենայում գտնվողներից ոչ ոք չի ողջ մնացել։
Գնացքի վարորդները կիրառել են արտակարգ արգելակում, սակայն ողբերգությունից խուսափել չի հաջողվել։