
Brent նավթի գինն ընկել է 50 դոլարից ցածր մակարդակ

Նավթի համաշխարհային գները դեկտեմբերի 21-ի ցերեկը գրեթե մինչեւ 5 տոկոս արագացրել են անկման տեմպերը, ընդ որում՝ Brent նավթի գինը դեկտեմբերի 15-ից ի վեր առաջին անգամ բարելի դիմաց 50 դոլարից ցածր մակարդակ է ընկել Մեծ Բրիտանիայից կորոնավիրուսի նոր հիմնամանրէի մասին նորությունների ֆոնին: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Երեւանի ժամանակով 13:41-ի դրությամբ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթախառնուրդի փետրվարյան ֆյուչերսների գինն ընկնում է 4,82 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 49,74 դոլար, WTI-ի փետրվարյան ֆյուչերսները՝ 4,89 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 46,83 դոլար: Brent նավթի արժեքը դեկտեմբերի 15-ից ի վեր առաջին անգամ ընկել է բարելի դիմաց 50 դոլարից ցածր մակարդակ: Առավոտյան նավթն էժանացել է 3 տոկոսի սահմաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: