Անցած օրվա ընթացքում ավելի քան 1,2 հազար սիրիացի փախստական է Սիրիա վերադարձել Հորդանանից ու Լիբանանից:
«Հայկական կողմում կարծես թե այդ ծրագրին մեծ ուշադրություն չի հատկացվում, մինչդեռ այդ ծրագիրը չափազանց կարևոր է ոչ միայն ՀՀ տնտեսական շահերն ապահովելու առումով, այլև մեր պետության աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու տեսանկյունից, և ծրագրի իրականացման գործում շահագրգիռ է իրանական կողմը ևս»։
Բիձինա Իվանիշվիլիի վերջին քայլերը լիովին խախտում են նրա իշխանության օրինականությունը:
Տեղական արտադրության զենքերով համալրված առաջին թուրքական դրոնային համակարգը՝ «Songar»-ը, առաջին թռիչքն է իրականացրել։ Համակարգը կարող է արձանագրել թիրախային տարածքի տվյալները, վնասազերծել հնարավոր վտանգավոր օբյեկտները, գործողության իրականացումից հետո արձանագրել հասցված վնասները, ինչպես նաև՝ տեսաձայնագրել և իրական ժամանակում հաղորդել ինֆորմացիան։
Չինաստանն իր զարգացման ճանապարհին բախվում է բազմաթիվ ռիսկերի ու մարտահրավերների, ընդսմին գլխավոր ուղղությունը մնում է Չինաստանի Կոմկուսի ղեկավարության եւ սոցիալիստական հասարակարգի պահպանումը:
Իրանի Մեջլիսը (խորհրդարանը) հաստատել է Ալի Ասգար Մունեսանի թեկնածությունը երկրի արդի պատմության մեջ զբոսաշրջության առաջին նախարարի պաշտոնի համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի նիստի ընթացքում որոշում է կայացվել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին և մի քանի այլ գործիչների հեռացնել կուսակցությունից:
Ադրբեջանի ու Թուրքիայի օդուժի մասնակցությամբ նախատեսված զորավարժությունները մեկնարկել են: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:
Իրանը կարող է երկու օրվա ընթացքում մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան ստանալ:
Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Քարաքոչան շրջանում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 3-ի նիստում վերջնական ընթերցմամբ օրինագիծ է ընդունել 2020 թվականի հունվարի 1-ից պատգամավորական անձեռնմխելիությունը չեղարկելու մասին:
Վրաստանի խորհրդարանը մտադիր է կառավարության նոր կազմը՝ վարչապետ Գեորգի Գահարիայի գլխավորությամբ, հաստատել մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը՝ հաշվի առնելով հանգստյան օրերը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի օրենսդրական նախաձեռնությունները նպատակամիտված են այն բանին, որ Եվրամիությունում թյուր պատկերացում ստեղծվի Brexit-ի չեղարկման հնարավորության մասին:
«Ինչպես արդեն հայտնի է, վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնաթող եղավ:
Թուրքական «Sözcü» ընդդիմադիր պարբերականի վերլուծաբան Զեյնեփ Գյուրջանլըն ուշագրավ հոդված է հրապարակել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին։ Մի շարք թուրքական իշխանամետ լրատվամիջոցներ նշեցին, որ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը հաջող է անցել, սակայն Գյուրջանլըն համաձան չի դրա հետ։
Թեհրանը սեպտեմբերի 5-ին կհայտարարի միջուկային գործարքի շրջանակներում իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին, եթե մինչեւ այդ ժամանակը Եվրոպայի հետ բանակցություններն արդյունքներ չտան:
Սեպտեմբերի 3-ին Չինաստանի հիվանդանոցներից մեկում ութ երեխա թ մահացել Գիտելիքի օրը դանակով զինված տղամարդու հարձակումից հետո:
Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Գահարիան սեպտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ խորհրդարանի հաստատմանը կներկայացնի կառավարության նորացված կազմը՝ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) նոր ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի եւ պաշտպանության նախարարության (ՊՆ) ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածություններով:
Ատլանտյան օվկիանոսում «Դորիան» փոթորիկը, որը հինգ մարդու կյանք է խլել Բահամյան կղզիներում, թուլացել է մինչեւ երրորդ կատեգորիա, քամու արագությունը կազմում է ժամում 195 կիլոմետր:
«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնից Մամուկա Բախտաձեի հեռանալուց հետո այդ պաշտոնում առաջադրել է ՆԳ նախարարության ղեկավար Գեորգի Գահարիայի թեկնածությունը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բացառել է ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների հնարավորությունը, բայց նշել է, որ երկխոսությունը հնարավոր է իրանական միջուկային ծրագրի գծով «վեցյակի» ձեւաչափով։
Բահամյան կղզիներում առնվազն 5 մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով: Սեպտեմբերի 2-ին այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Բահամյան Կղզիների Համագործակցության վարչապետ Հյուբերտ Մինիսին:
Քաբուլում իրականացված ուժգին պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 16-ի, տուժել է մոտավորապես 100 մարդ: Այս մասին այսօր հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով Աֆղանստանի իշխանություններին:
Վիրջինիայի նահանգապետ Ռալֆ Նորթեմն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել «Դորիան» վերահաս փոթորկի պատճառով: Սեպտեմբերի 2-ին նրա խոսքը մեջբերել է CNN հեռուստաընկերությունը:
Բրիտանական Pink Floyd ռոք խմբի հիմնադիրներց մեկը՝ Ռոջեր Ուոթերսը, սեպտեմբերի 2-ին բարեգործական համերգ է կազմակերպել ի պաշտպանություն WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի:
Էրդողանը մասնակցել է Թուրքիայի Թուզլա քաղաքի ռազմական ուսումնարանի կազմակերպած միջոցառմանը, որի ընթացքում շրջանավարտներին է հանձնել ավարտական դիպլոմներ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համոզված 1, որ երկրի գլխավոր հակառակորդները ԶԼՄ-ներն են, որոնք ֆեյքային նորություններ են թողարկում:
Իսպանական խոշոր «Perez y Cia Sociedad Limitada» ընկերությունը հեռանում է Թուրքիայից։ Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում գործող իսպանական ընկերությունն արդեն շուրջ 20 տարի զբաղվում էր Էգեյան ծովի բեռնանավահանգիստներից մեկում գտնվող բեռնարկղային տերմինալի ղեկավարմամբ, իսկ 2009թ․-ից՝ ողջ նավահանգստի կառավարմամբ։
Թուրքական «Bianet» թերթի թղթակից, ֆոտոլրագրող և վերլուծաբան Սերդար Քորուջուն իր սյունակում անդրադարձել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի կյանքին ու գործունեությանը:
Թուրքիայում տնտեսական անկումը շարունակվում է: