Բաժիններ՝

Հնդկաստանն ավելի քան 3,5 մլրդ դոլար է հատկացրել նոր սպառազինությունների գնման համար

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը 280 միլիարդ ռուփի (ավելի քան 3,5 միլիարդ դոլար) է հատկացրել հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման եւ կառավարման (AWACS) վեց ինքնաթիռների եւ այլ սպառազինությունների գնման համար: Դեկտեմբերի 18-ին այդ մասին հայտնել է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ:

«Պաշտպանական գնումների խորհուրդը (DAC) հավաստել է ռազմաօդային ուժերի կարիքների համար հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման եւ կառավարման լրացուցիչ վեց ինքնաթիռների ձեռքբերումը, որոնք կնախագծվեն Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպության (DRDO) կողմից,- մեջբերում է հրատարակությոունն աղբյուրների հայտարարությունը:

Հնդկական AWACS ինքնաթիռները պլանավորվում է ստեղծել A330 քաղաքացիական ավիահանրանավերի հիմքի վրա, դրանց կառուցման պատվերի կատարումը կտեւի վեց տարի: Ներկայումս Հնդկաստանի ռազմաօդային ուժերն օգտագործում են իսրայելական Phalcon AWACS հեռավոր օդային հայտնաբեման համակարգերը, որոնք տեղակայված են ռուսական արտադրության չորս Իլ-76 ինքնաթիռներում:

Դրանք կիրառվել են 2019 թվականի փետրվարին հնդկա-պակիստանյան զինված հակամարտության ընթացքում, այդ ժամանակ էլ ռազմաօդային ուժերը հայտարարել են այդ տիպի լրացուցիչ ինքնաթիռների գնման անհրաժեշտության մասին: DAC-ի որոշմամբ մնացած հատկացումները կօգտագործվեն նոր սերնդի պարեկանավերի, կապի եւ զորքերի կառավարման միջոցների, ինչպես նաեւ ինժեներական տեխնիկայի գնման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս