Աշխարհում արեւմտյան գերիշխանության դարաշրջանն ավարտվում է աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով հանրապետության դեսպանների խորհրդակցությունում:
Կարկուտով ուղեկցվող սաստիկ տեղատարափը, որը օգոստոսի 26-ին մոլեգնել է Մադրիդում եւ նրա արվարձաններում, կաթվածահար է արել ճանապարհները, խախտել մետրոյի աշխատանքը եւ թիռչքների ուշացման պատճառ դարձել օդանավակայանում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ՄԱԿՍ-2019 Միջազգային օդագնացության տոնավաճառի բացման արարողությանը, ինչպես նաև հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բաքվում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ կայանալիք «Eternity-2019» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին:
ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Կիեւ: Այս մասին հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանությունը:
Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոուհանիի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը հնարավոր չէ, քանի դեռ Վաշինգտոնը չի վերադարձել միջուկային գործարքի դրույթների կատարմանը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Հյուսիսային Կորեան զբաղված է նոր տեսմակի հրթիռների մշտակմամբ, որոնց կալանումը հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի օգնությամբ կարող է դժվարանալ: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Տակեսի Իվայան:
Չինաստանը խիստ դժգոհություն եւ վճռական բողոք է հայտնում Հոնկոնգի իրադրության վերաբերյալ G7-ի ղեկավարների հայտարարության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ հայտնել է, որ Իսրայելում սեպտեմբերի 17-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «նոր կեղտոտ խաղ են խաղում»:
Իրանի դատարանը իրանա-բրիտանահպատակ Անուշե Աշուրիին դատապարտել է 12 տարվա բանտարկության, այդ թվում՝ «Մոսադ» իսրայելական հետախուզության հետ համագործակցության համար: Այդ մասին հայտնել է երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել օգոստոսի 27-ին Մոսկվայում կայանալիք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի միջև հանդիպման մասին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Իրանը ցանկանում է նավթ վաճառել, եւ այդ նպատակի իրագործումը նախապայման է միջուկային գործարքի շրջանակներում պարտավորությունների ամբողջական կատարման համար:
Ըստ տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է շուկայի այն մասում, որտեղ գործում էր դռների և պատուհանների արտադրամաս, նաև կար ավտոպահեստամասերի մեծ խանութ:
Իրաքի հյուսիսային շրջաններում շարունակվում է թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Մագիլ-3» (Pençe-3) ռազմական գործողությունները, որոնց շրջանակներում իրականացված հարձակման հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 7 զինյալ:
EarthAlliance բարեգործական կազմակերպությունը, որի հիմնադիրներից մեկը Լեոնարդո Դի Կապրիոն է, 5 միլիոն դոլար կուղարկի Ամազոնիայի տարածաշրջանին օգնելու համար, որը տուժել է անտառային հրդեհներից:
Իսրայելում հատուկ միջոցառումների փաթեթ է նախապատրաստվում՝ Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։
Թուրքիայի կողմից Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ ու բացահայտ աջակցությունը Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք է ստեղծում:
Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունն օգոստոսի 26-ին Եվրոպայում եւ G7-ի մյուս երկրներում դեսպաններին հետ է կանչել արձակուրդից, որպեսզի համակարգվի դիվանագիտական պատասխանը Ամազոնիայի տարածաշրջանում անտառային հրդեհների կապակցությամբ մյուս երկրներում տիրող երկյուղներին:
ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում ոչ մի դրական փոփոխություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի հանել հակաիրանական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մանազկերտի ճակատամարտի 948-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ խոսել է Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու մասին։ Էրդողանը նաև սպառնացել է ներխուժել Սիրիա, եթե անվտանգության գոտու շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները վերջնարդյունքում հաջողության չհասնեն։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը (Նյու Յորքի նահանգից) «սասափելի» է համարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկությունը՝ Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինին հրավիրելու G7-ի գագաթնաժողով, որը տեղի կունենա 2020 թվականին Միացյալ Նահանգներում:
Մետաղի որոնման սուր զգացողությունների սիրահար զույգը՝ Մեծ Բրիտանիայի Սոմերսեթի կոմսությունից, հայտնաբերել է, հավանաբար, ամենամեծ գանձերից մեկը երկրի պատմության մեջ, որն ավելի քան հազար տարի դաշտի մեջ Է մնացել տեղական ֆերմաներից մեկում:
Boeing ընկերությունը պլանավորում է 737 MAX ինքնաթիռները շահագործման վերադարձնել 2019 թվականի չորրորդ եռամսյակում: Այս մասին լրագրողներին հայտնել է ընկերության մարկետինգի գծով փոխնախագահ Ռենդի Թինսեթը:
2018թ․ Թուրքիայում հրազենի կիրառմամբ կատարված սպանությունների 14 տոկոսը կատրավել է արտոնված զենքի միջոցով։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ջիբրալթարում որոշ ժամանակ առգրավված իրանական նավթակիր նավը կալանքից ազատվելուց հետո ուղղություն է վերցրել դեպի թուրքական ափ։
«Մեծ անկայունությունը մեծապես կարող է վտանգել իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում: Ես կարծում եմ, որ ԼՂ հակամարտությունն այն աշխարհաքաղաքական խնդիրներից մեկն է, որն ավելի մեծ ուշադրության պետք է արժանանա միջնորդ երկրների կողմից, բայց կարծելն այլ է, դրա հնարավորությունները դիտարկելը՝ այլ հարց»։
Ըստ բնակչության թվի՝ Թուրքիայի ամենախոշոր նահանգները երկար տարիներ համարվել են Ստամբուլը, Անկարան և Իզմիրը: Հիմա` նույնպես: Թուրքական «Sabah» օրաթերթը, սակայն, հրապարակել է ուշագրավ մի նյութ, որտեղ ներկայացվում է, թե որքան կլիներ Թուրքիայի նահանգների բնակչությունը, եթե այնտեղ ծնված մարդիկ ապրեին հենց իրենց ծննդավայրում և չտեղափոխվեին այլ վայրեր։
Առաջիկայում Թուրքիայի բանակի զինանոցը կհամալրվի տեղական արտադրության զենքերով համալրված նոր դրոնային համակարգով։
Թուրքական ժանդարմերիան շարունակում է Թուրքիայի արևմուտքում՝ Հունաստանի սահմանին մոտ գտնվող Էդիրնե քաղաք մուտք գործող անձանց ստուգումները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շուտով Գերմանիա այցելել ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով: Այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է օգոստոսի 26-ին՝ Յոթի խմբի (G7) գագաթնաժողովի շրջանակում, որն ընթանում է Բիարիցում: