Սիրիայում ռուսաստանյան պատվաստանյութերին ավելի շատ են վստահում, քան Pfizer-ին

Սիրիան եւ Ռուսաստանը քննարկում են COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումները, սիրիացիները ռուսաստանյան պատվաստանյութերին ավելի շատ են վստահում, քան Pfizer-ին եւ մյուսներին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Մաքդադը:

«Այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում: Մենք հույս ունենք, որ սիրիացիները (ռուսաստանյան) «Սպուտնիկ V» եւ մյուս պատվաստանյութերն ավելի շատ կօգտագործեն, որովհետեւ ռուսաստանյան պատվաստանյութերին ավելի շատ են վստահում, քան Pfizer-ին եւ մյուս պատվաստանյութերին»,-հայտարարել է Միքդադը:

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիան COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութերի մատակարարումներ կխնդրի եւ Մոսկվայի հետ բանակցություններ կսկսի այդ հարցի շուրջ: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է միջմկանային ներարկման համար, որի կարեւոր առավելություններ են անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս