Բաժիններ՝

Բրազիլիայում հայտնաբերել են կորոնավիրուսի միանգամից երկու հիմնամանրէով վարակման դեպքեր

Բրազիլիայում հետազոտողները հայտնաբերել են նոր տեսակի կորոնավիրուսի միաժամանակ երկու հիմնամանրէով վարակման դեպքեր: Այդ մասին հաղորդել է EFE գործակալությունը։

Համակարգչային գիտությունների ազգային լաբորատորիայի (Բրազիլիայի գիտության նախարարության ստորաբաժանում) եզրակացությունների համաձայն, համենայն դեպս երկու հիվանդների հետազոտված նմուշների մեջ գտել են SARS-CoV-2-ի տարբեր ծագումնաբանական գծերի պաթոգեններ:

Այդ տարբերակներից մեկն այն հիմնամանրէն է, որն ավելի վաղ հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում եւ հայտնի է որպես E484K: Չնայած երկու հիմնամանրէով վարակմանը, այդ մարդկանց հիվանդությունն ընթացել է թեթեւ կամ չափավոր ձեւով:

Նրանք ապաքինվել են դեռ նոյեմբերին՝ առանց հոսպիտալացման, հայտնել են գիտնականները: Ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ Ռիու Գրանդի դու Սուլի նահանում շրջանառում են կորոնավիրուսի միանգամից հինգ հիմնամանրէ: Դրանցից մեկը, որն ավելի վաղ անհայտ էր, ստացել է VUI-NP13L նշումը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը համավարակի սկզբից ի վեր գերազանցել է ինը միլիոնը, մահացել է ավելի քան 221 հազար հիվանդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս