ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարձակվողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը 5 տարով երկարաձգվել է
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը 5 տարով երկարաձգելու մասին օրենքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նախագահը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ 2010 թվականի ապրիլի 8-ի Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի երկարաձգման դաշնային օրենքը: Դաշնային օրենքն ընդունվել է Պետական դումայի կողմից 2021 թվականի հունվարի 27-ին եւ Դաշնության խորհրդի կողմից հաստատվել 2021 թվականի հունվարի 27-ին»,- նշված է հաղորդագրության մեջ: