Novavax-ի պատվաստանյութը գրեթե 90-տոկոսանոց արդյունավետություն է արձանագրել փորձարկումների ընթացքում

Կորոնավիրուսի դեմ NVX-CoV2373 պատվաստանյութի արդյունավետությունը, որը մշակվել է Novavax Inc. ամերիկյան ընկերության կողմից, 89,3 տոկոս է կազմել Մեծ Բրիտանիայում անցկացված կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ընթացքում: Այդ մասին հաղորդվում է մշակողի կայքում:

Մինչդեռ, Հարավային Աֆրիկայում անցկացված առանձին փորձարկումների ընթացքում, որտեղ տարածվում է COVID-19-ի հատուկ հիմնամանէն, պատվաստանյութը 49,4 տոկոս արդյունավետություն է արձանագրել փորձարկումների երկրորդ փուլի արդյունքներով: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ փորձարկումներին մասնակցած այն անձանց շրջանում, որոնք վարակված չեն ՄԻԱՎ-ով, արդյունավետությունը հասել է մոտավորապես 60 տոկոսի:

Novavax ընկերությունը պատվաստանյութի հետազոտության համար մինչեւ 1,6 միլիարդ դոլար է ստացել ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «Գերլույսային արագություն օպերացիա» ծրագրի շրջանակներում: Novavax-ի պատրաստուկի փորձարկումներն անցկացվում են Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Մեքսիկառում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Novavax-ի պատվաստանյութի հիմքում SARS-CoV-2 կորոնավիրուսի S-սպիտակուցն է, որը պատվաստանյութի մեջ ներկայացված է նանոմասնիկների տեսքով, եւ Matrix-M հատուկ արտոնագրված լուծույթը: Պատվաստանյութը կարելի է պահպանել ըստ Ցելսիուսի 2-8 աստիճանի պայմաններում, որով այն տարբերվում է BioNTech-ի եւ Pfizer-ի պատրաստուկից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս