2020-ին Ճապոնիայում գործազրկության մակարդակը 11 տարում առաջին անգամ համավարակի պատճառով աճել է
Ճապոնիայում գործազրկության մակարդակը 2020 թվականի արդյունքներով միջին հաշվով կազմել է 2,8 տոկոս, ինչը 0,5 տոկոսով բարձր է, քան մեկ տարի առաջ: Այս վիճակագրությունը հրապարակել է Ճապոնիայի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարությունը։
Տարվա ընթացքում այս ցուցանշն անշեղորեն աճել է համավարակի հետ կապված տնտեսական խնդիրների ֆոնին եւ հոկտեմբերին հասել է 3,1 տոկոսի մակարդակին: Այնուհետեւ վերջին ամիսներին այն փոքր-ինչ նվազել է: Այնուամենայնիվ 2020 թվականի արդյունքներով արձանագրված գործազրկության մակարդակը Ճապոնիայում դարձել է առաջինը 11 տարվա ընթացքում: Այն ժամանակ՝ 2009 թվականին այն հասել էր 5,5 տոկոսի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով, սակայն այնուհետեւ ամեն տարի իջել է: «Ազդեցությունը, որը գործում է նոր կորոնավիրուսային վարակը, շարունակում է մնալ զգալի»,- հունվարի 29-ին կայացած կանոնավոր մամուլի ասուլիսում, մեկնաբանելով վիճակագրարական տվյալները, նշել է վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարար Ռյոտա Տակեդան:
Նա նաեւ ընդգծել է, որ կառավարությունը եւ իր գերատեսչությունը կշարունակեն ուշադրությամբ հետեւել իրավիճակին: Երկրում համաճարակային իրավիճակը սկսել է կտրուկ վատթարանալ անցյալ տարվա նոյեմբերից, իսկ դեկտեմբերին կորոնավիրուսով վարակվածների, մահացության թվի օրական աճի եւ ծանր հիվանդների թվի աճի ռեկորդներն սկսել են կանոնավորապես նորանալ: Հունվարի սկզբին վարակի տարածումը հասել է պայթյունալի տեմպերի, սակայն ամսվա կեսերից սկսել է դիտվել աճի մասշտաբների նվազման միտում: Այժմ վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազացել է 380 հազարը, արձնագրվել է 5,5 հազարի ավելի մահացու վախճան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: