
Թրամփին ցանկանում են վտարել Ֆլորիդայի առանձնատնից

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրմափին կարող են ստիպել լքել Ֆլորիդայի առանձնատունը, քանի որ այն գրանցված չէ որպես բնակելի տուն:
Ինչպես հաղորդում «ՌԻԱ Նովոստի»-ն, Թրամփն անշարժ գույքը գնել է 1985 թվականին: Ավելի ուշ նա առանձնատան մի մասը վերածել էր մասնավոր գոլֆ ակումբի: Թրամփն ստիպված է եղել համաձայնվել որոշակի պայմանների, օրինակ՝ ակումբը պետք է ունենար ոչ ավելի, քան 500 անդամ, որոնք չէին կարող յոթ օրից ավելի անընդմեջ մնալ այնտեղ, իսկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան երեք շաբաթ:
Այժմ հարցը քաղաքային դատախազ Ջոն Ռենդոլֆի ուշադրության կենտրոնում է: Նա կփորձի հստակեցնել Թրամփի՝ առանձնատանը երկարատև ապրելու իրավունքը: