Աֆրիկայում քովիդի նոր մանրէահիմքերն արագացնում են համավարակի երկրորդ ալիքը. ԱՀԿ
Կորոնավիրուսի նոր, ավելի ագրեսիվ մանրէահիմքերն առաջ են բերում Աֆրիկայում համավարակի երկրորդ ալիքի տարածումն ավելի արագ տեմպերով: Այդ մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Աֆրիկայի գծով տարածաշրջանային տնօրեն Մատշիդիսո Մոետիի մամուլի տեղեկագրում, որը հունվարի 29-ին տարածվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ)։
Ինչպես նշված է մամուլի տեղակագրում, անցած շաբաթ Աֆրիկայում նշվել են վարկման 175 հազար նոր դեպք եւ 6 200 մահացու վախճան: 2020 թվականի դեկտեմբերի 29-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 25-ը մայր ցամաքում ախտահարման տեմպերը նախորդ ամսվա համեմատությամբ կրկնապատիկ մեծացել են:
Վերջին շաբաթում Հարավաֆրիկյան Հանրապետությունում նկատվել է ոչ մեծ անկում վարակման դեպքերի թվի ավելացման մեջ, սակայն Աֆրիկայի 22 երկրներում աճը շարունակվում է: Մեկ ամսում մահերի թիվը կրկնապատկվել է: 501Y.V2 մանրէահիմքը, որն առաջին անգամ հայտնաբերվել է ՀԱՀ-ում, գերակշռում է եւ ախտահարման ռեկորդային տեմպերի պատճառ է այդ երկրում եւ Աֆրիկայի հարավում: Այն հայտնաբերվել է նաեւ Գանայում, Քենիայում, Զամբիայում, Ֆրանսիային պատկանող Մայոտտա կղզում Հնդկական օվկիանոսում եւ Սեւ մայր ցամաքից դուրս 24 երկրներում: Միեւնույն ժամանակ առաջին անգամ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված մանրէահիմքն ավելի ուշ հայտնաբերվել է Գամբիաում եւ Նիգերիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: