 
                        Տեխասում զինվորականները տուժել են անհայտ նյութ օգտագործելուց հետո
 
                                    Տեխասի Ֆորթ-Բլիս ամերիկյան ռազմակայանի տասնմեկ զինծառայողներ տուժել են անհայտ նյութի «ներքին ընդունումից» հետո: Այդ մասին հաղորդել է CBS4 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ռազմակայանի հայտարարությունը:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 28-ին դաշտային զորավարժությունների ժամանակ: Տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է որպես օրհասական: Բոլոր զինծառայողները, որոնք մասնակից են միջադեպին, գտնվում են բժիշկների հսկողության ներքո:
Պատահարի այլ հանգամանքների մասին չի հաղորդվում: Ռազմակայանի ղեկավարությունը հետաքննություն է անցկացնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        