ԱՄՆ-ի իշխանությունների որոշումն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու մասին վկայում է Վաշինգտոնի դիրքերի թուլացումն ու մեկուսացվածությունը միջազգային ասպարեզում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է Չինաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կամ այլ սահմանափակիչ միջոցներ սահմանելու մասին հայտարարել արդեն շաբաթվա սկզբին:
Հայաստանի սահմանին ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողություններին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը միանշանակ պետք է արձագանքի:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հրատապ նիստ է հրավիրում:
«Հնարավո՞ր է՝ այդ մեքենայի հետ է կապված եղել, ուզել են վերադարձնել, դրա համար են այդ գործողությունը սկսել». Փաշինյանը՝ Տոնոյանին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինուժի ևս մեկ զինծառայող:
Առնվազն 72 մարդ է զոհվել Ճապոնիայում, որի ընդարձակ տարածքներում շարունակվում են սաստիկ տեղատարփ անձրեւները, որոնք հանգեցրել են հեղեղումների, սողանքների եւ ընդգրկուն ավերումների:
Ինչպես գրում է «Ռազմինֆո»-ն, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է Թովուզի ուղղությամբ այսօր սպանված երեք զինծառայողի անուններ։
ՌԴ Սեչենովսկի համալսարանը առաջինն աշխարհում հաջողությամբ ավարտել է կամավորների վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները:
Իսպանիայում հայտնվել է «ծայրահեղ անվտանգ» վայր՝ կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ ճանապարհորդության համար:
Համաշխարհային առումով թվում է, որ տնտեսական պատերազմը Վաշինգտոն-Պեկին հարաբերակցությամբ է ընթանում: Տնտեսական բեւեռի վերածված Չինաստանը բոլոր ոլորտներում ազգային տնտեսություն կայացրած պետություն է, որն արտահանման հսկայական տարածականություն է գրավել:
Թուրքիայում գործող «Մամուլի և իրավական աշխատանքների միությունը» (MLSA) «Մամուլի միջազգային ինստիտուտի» (IPI) հետ համագործակցությամբ 13 ամսում հետևել է լրագրողների դեմ հարուցված 169 դատական գործի ընթացքին և համապատասխան զեկույց հրապարակել։ Նախաձեռնության մասնակից 19 դիտորդները 2019թ․ փետրվարի 26-ից մինչև 2020թ․ մարտի 6-ը Թուրքիայի 15 նահանգներում մասնակցել են 319 դատական նիստի։
168.am-ը այս առիթով հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին` խնդրելով ներկայացնել մեր արտգործնախարարության դիրքորոշումը հարցի վերաբերյալ։
Ստամբուլի Սուրբ Սոֆիա քրիստոնեական աշխարհի կարևորագույն տաճարներից մեկը պաշտոնապես մզկիթի կվերածվի։ Թուրքիայի բարձրագույն դատական մարմինը՝ պետական խորհուրդը, չեղարկել է 1934 թվականի թուրքական կառավարության որոշումը, որի համաձայն` Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակ էր ստացել:
Մեկ օրում Լատվիայում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է հաստատվել:
«Առողջապահական և տնտեսական մարտահրավերների թեստը Հարավային Կովկասի երկրները տարբեր կերպ անցան»,- CaucasusWatch-ին տված հարցազրույցում այս մասին է ասել Բեռլինի Արևելյան Եվրոպայի և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող, դոկտոր Նադյա Դուգլասը՝ անդրադառնալով կորոնավիրուսային համավարակի հարուցած խնդիրներին Հարավային Կովկասի երեք երկրներում։
Չեխիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 13 հազարը այն բանից հետո, երբ մեկ օրում այդ ցուցիչն ավելացել է 143-ով:
Ուկրաինայում կորոնավիրուսի բուժման չորս դեղամիջոց են փորձարկում:
«Սրանից հետո խոսել խաղաղասիրությունից, խոսել մեղմ տոնայնությամբ, առնվազն սխալ է։ Իսկ եթե այդ ամենը պատահական չէ, այլ ուղղորդված է որոշակի շրջանակների ու ուժային կենտրոնների կողմից, ապա այստեղ մենք կարող ենք դավադրապաշտության տեսությանը հետևելով՝ ավելի վտանգավոր եզրահանգումներ անել»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։
Մեկ օրում Բելառուսում կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք է հաստատվել. մահացել է հինգ մարդ:
Հինգ մարդ մահացել և 28-ը տուժել է հուլիսի 11-ին Վիետնամի Կոնտում շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 255 հազարը, ապաքինվել է ավելի 217 հազար մարդ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 12 միլիոն 639 հազարը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը, մահացել է ավելի քան 551 հազար մարդ:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները հակամենաշնորհային հետաքննություն են սկսել Google ընկերության նկատմամբ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում Թուրքիային չփոխել Ստամբուլում Սուրբ Սոֆիա տաճարի (Այա Սոֆիա) կարգավիճակը և այն չդարձնել մզկիթ՝ նշելով իրավական պարտավորությունները:
Եվրոպայի խորհրդի ղեկավարն առաջարկել է Միության 2021 – 2027 թվականների բյուջեում պահուստավորել 5 միլիարդ եվրո Եվրամիության երկրներին անհետաձգելի օգնություն ցույց տալու համար Մեծ Բրիտանիայի հետ առեւտրական համաձայնագրի շուրջը բանակցությունների ձախողման դեպքում ԵՄ-ից վերջինս դուրս գալուց (Brexit) հետո:
Չինաստանի կառավարությունը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ամերիկացի քաղաքացիների եւ ԱՄՆ-ի կազմակերպությունների նկտամամբ: