«Զանգեզուրի միջանցքն» առաջիկայում կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված. Ալիև

«Զանգեզուրի միջանցքն» առաջիկայում կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված, որը կամրապնդի խաղաղությունը, բազմակողմ գործընկերությունը:

Այս մասին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մերձավոր և հեռավոր հարևաններին՝ երկրի սահմաններից արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ:

«Ադրբեջանին և Չինաստանին կապում են ջերմ, բարեկամական հարաբերությունները և համապարփակ ռազմավարական գործընկերությունը: Այս հարաբերությունների խորացումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է», – նշել է Ալիևը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930