Բաժիններ՝

Ընդդիմադիր առաջնորդն Էրդողանին մեղադրել է Թուրքիան չքավորության հասցնելու համար

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դիմել է քաղաքացիներին՝ հայտարարելով, որ ինքը վճռական է տրամադրված երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցում և Թուրքիայի քաղաքացիների աջակցության կարիքն ունի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Քըլըչդարօղլուի՝ իրենց պետք չէ անընդհատ խնդիրների հետ պայքարող Թուրքիա, իրենց պետք է ազատորեն շունչ քաշող Թուրքիա:

Ընդդիմադիր գործիչը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկրի խնդիրները լուծելու հարցում ունեցած տկարության, մարդկանց սովի մատնելու, գործազրկության և չքավորության դուռը հասցնելու համար:

Քըլըչդարօղլուն նաև նշել է, որ իրենք լուծելու են բոլոր խնդիրները, Թուրքիային բերելու են անդորր, խաղաղություն և ազատորեն շունչ է քաշելու հնարավորություն:

Առաջիկա ընտրությունները, ըստ ընդդիմադիր առաջնորդի, տալու են բոլոր այդ հարցերի պատասխանները, և Էրդողանը չի կարողանալու խուսափել պարտությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս