Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող աշխարհի տարբեր պետությունների խորհրդարանականների կողմից նախաձեռնած արշավին է միացել նաև Իսպանիայի խորհրդարանի ազգությամբ բասկ պատգամավոր Ջոն Ինարիտուն։
Հունիսին Չինաստանը նավթի ներմուծումը տարեկան հաշվարկով ավելացրել է մեկ երրորդով. արդյունքում ցուցանիշը երկրորդ ամիսն անընդմեջ նորացնում է պատմական ռեկորդը:
ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը հունիս ամսին հասել է 864 միլիարդ դոլարի ռեկորդային նշագծի:
ԱՄՆ-ի իշխանությունները չկարողացան մեկուսացման համընդհանուր ռեժիմ սահմանել, ինչի հետեւանքով երկրում կորոնավիրուսը շարունակում է տարածվել, հայտարարել է ամերիկացի վարակաբան, COVID-19-ի դեմ պայքարի աշխատանքային խմբի գլխավոր փորձագետ դոկտոր Էնտոնի Ֆաուչին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Ղազախստան կուղարկի մասնագետների թոքաբորբով հիվանդացության աճի պատճառների ուսումնասիրման համար:
«Եթե փորձում են մեզ հետ ուժի լեզվով խոսել, սահմանին իրավիճակը լարել, ապա հարվածը պետք է լինի հուժկու, հակառակորդն այնքան ավելի շատ պետք է տուժի, որ հրաժարվի այդ լեզվից: Ըստ էության, հիմա մենք այդ իրավիճակն ունենք, փառք ու պատիվ մեր զինվորականներին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին:
Հունաստանը ներկայում չի քննարկում, թե ինչպես պատասխանել Թուրքիային Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարը մզկիթի վերածելու պատճառով, Աթենքը ձգտում է հասնել Թուրքիայի գործողությունների համաշխարհային դատապարտման:
Արդեն երկու օր է՝ ադրբեջանական կողմը հրետակոծում է Տավուշի մարզի հայկական դիրքերը։ Այսօր առավոտյան էլ հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել էր Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։
«Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին այս պահին վտանգավոր ընթացք ունի»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին բռնկված ռազմական դիմակայությանը։
Պենտագոնն առաջին արդիականացված F-15EX կործանիչներ է պատվիրել, որոնք ունակ են կրել գերձայնային զենք: Այդ մասին հայտնել են Boeing ընկերությունում:
Մեզ հետ զրույցում թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ հայտարարություններով Ադրբեջանին աջակցություն հայտնելը քաղաքական մի երևույթ է, իսկ ռազմական գործողություններին միջամտելը և Ադրբեջանին աջակցելը՝ մեկ այլ, ինչը Թուրքիայում շատերն են հասկանում, որ չափազանց վտանգավոր ու անհեռանկար որոշում կլինի Թուրքիայի արտաքին քաղաքականության համար, էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծելով Թուրքիայի համար, քան հիմա։
Նա, ամեն դեպքում, կտցահարելու է, հնարավոր է մի քանի օր հանդարտվի, հետո նորից սկսի, բայց լայնածավալ գործողությունների չի գնա , քանի որ վստահ չէ, որ կհաղթի: 2016 թվականի ապրիլին մեր 17-18 տարեկան երեխաները կռվում էին հատուկջոկատայինների դեմ, ոչ թե շարքային զինվորի դեմ, և այդ պատերազմը մենք կանգնեցրինք:
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշֆղլուն մերժել է Ստամբուլում Սուրբ Սոֆյայի (Այա-Սոֆյայի) տաճարի կարգավիճակը փոխելու առիթով ԵՄ-ի կողմից քննադատությունը՝ հիշեցնելով Իսպանիայում այն մզկիթների մասին, որոնք դարձել են քրիստոնեական եկեղեցիներ:
Այն հակամարմիններից մեկը, որը հայտնվում է ծանր տեսակի կորոնավիրուսային վարակ տարած մարդկանց արյան մեջ, չի ճնշում վիրուսին, այլ հարուցում է հզորագույն բորբոքումներ: Այս եզրակացությանն են հանգել նիդեռլանդացի կենսաբանները:
«Այդ ընդհանուր ֆրազները, որոնք այնքան սովորական են դարձել, որ արդեն ուշադրություն էլ չենք դարձնում, նշանակում է, որ միջազգային հանրությունը չի հանդուրժի, որ իրավիճակը թեժանա։ Սակայն այստեղ հարց է, թե որքանով Ալիևը կլսի կամ կհետևի այդ խորհրդին՝ չեմ կարող ասել, քանի որ չեմ պատկերացնում նրա զայրույթի մակարդակը՝ հաշվի առնելով, որ նա շատ բարձրաստիճան սպա է կորցրել ժամեր առաջ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց փորձագետը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 13 միլիոն 269 հազարը:
Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈւ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել։
Ռուսաստանը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով` կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և հրադադար հաստատել։
Իրանում Կենտրոնական հետախուզական վարչության հետ համագործակցության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել երկրի պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Ռեզա Ասղարին:
Մեծ Բրիտանիայում շուրջ 120 հազար մարդ կարող է մահանել այս ձմռանը երկրում սպասվող կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի ժամանակ հիվանդությամբ վարակվելուց հետո, եթե լուրջ միջոցներ չձեռնարկվեն վիրուսի տարածումը վերահսկելու ուղղությամբ:
Ճապոնիայի իշխանությունները քննարկում են Տոկիոյի առաջիկա Օլիմպիական խաղերի մասնակիցների համար մուտքի ռեժիմի պարզեցման հնարավորությունը:
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Նիիդերլանդներ բարեկամության շրաջանակի համանախագահ Ջոել Ֆորդևինդը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հրետակոծումը:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 6 248, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 739 947-ի:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացման կապակցությամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը:
Մոնղոլիայի իշխանությունները մեկ մահացու վախճան են արձանագրել այտուցային ժանտախտով վարակվելու հետեւանքով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քարիմ Վալիևը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհվել է ադրբեջանական բանակի հինգ զիծառայող, այդ թվում՝ սպաներ։
Կայացել է Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների նիստը, որն ավելի վաղ նախատեսված էր Միջերկրական ծովում ծագած ֆրանս-թուրքական կոնֆլիկտի քննարկման նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Արդեն երկու օր է, ադրբեջանական զինուժը հրետակոծում է Տավուշի մարզի հայկական դիրքերը, իսկ այսօր առավոտյան կրակել են Բերդ համայնքի վրա, որոշ դադարից հետո, հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել են նաև համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքները։
Գվատեմալայի Հանրապետության կոնգրեսի պատգամավորները դատապարտում են հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական գործողությունները Հայաստանի դեմ։