
Էրդողանը հայտարարել է Բայդենի հետ աշխատանքի ոչ լավ սկզբի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ աշխատանքի «ոչ լավ սկզբի» մասին: Այդ մասին Էրդողանն ասել է ԱՄՆ այցի շրջանակում թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում:
«Ես ցանկանում եմ, որպեսզի մենք (Թուրքիա և ԱՄՆ) որպես ՆԱՏՕ-ի երկու երկրներ լինենք բարեկամներ, այլ ոչ թե հակառակորդներ: Բայց ներկա իրավիճակն այնքան էլ լավ չէ: Ելնելով 19 տարի վարչապետի և նախագահի պաշտոնը ստանձնելու իմ փորձից, կարող եմ ասել, որ, ցավոք, այժմ Ամերիկայի հետ հարաբերությունների լավ պահ չէ: Ես լավ եմ աշխատել Ջորջ Բուշ կրտսերի, Բարաք Օբամայի, Դոնալդ Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ մենք լավ ենք սկսել Բայդենի հետ»,- ասել է Էրդողանը: