Թուրքիայի արեւելքում աղետի է ենթարկվել հետախույզ-ինքնաթիռ. զոհվել է անվտանգության մարմինների յոթ աշխատակից:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին զայրացրել է ադրբեջանական լրատվամիջոցի հարցը, թե ինչպես է վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հուլիսի 16-ին հնչեցրած քննադատությանը:
Նիդերլանդների խորհրդարանի երկու պատգամավոր համատեղ նամակ են ուղղել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարին՝ պարզաբանումներ հայցելով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանն ուղղված հայկական կողմի ամիսների շարունակվող ահազանգներին տրված ընթացքի և այլ հարցերի մասին:
Վրաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է երեքով եւ հասել՝ 1006-ի, ապաքինվել է եւս 10 մարդ:
Արգենտինացի բժիշկները մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով ախտահարման 4 250 դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է համավարակն սկսվելուց ի վեր:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները «խորապես անհանգստացած» է սահմանին տեղի ունեցող մահացու բռնությամբ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ) օրական 0,1 միլիոն բարելով նվազեցրել է 2020 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի անկման կանխատեսումը՝ այն դարձնելով օրական մինչեւ 8,9 միլիոն բարել:
Տեներիֆե կղզին (Իսպանիա, Կանարյան կղզիներ) ամբողջովին մնացել է առանց լույսի:
«Այդ բանակցությունները՝ բանակցությունների համար, ձեռնտու են նաև Ալիևին, այլ հարց է, թե ինչ է ասում նա իր հասարակությանն այդ հարցի վերաբերյալ: Ալիևը կա՛մ կփորձի ավելի թեժացնել իրավիճակը, կա՛մ կասի՝ եկեք նոր էջից սկսենք բանակցությունները, որովհետև այսպես հնարավոր չէ, կորուստներ ենք կրում, և այլն: Այսինքն՝ դա կախված է շատ գործոններից, և քանի որ մենք չենք տեսնում՝ ինչ է կատարվում Ադրբեջանի ներսում, հիմա ես դժվարանում եմ կանխատեսել, թե Ալիևն ինչ քայլերի կդիմի: Բայց նա հնարավորություն ունի օգտագործել այս իրավիճակը, ինչպես նաև հայկական կողմը՝ մենք էլ կարող ենք դա մեր շահերին ծառայեցնել հենց բուն բանակցային պրոցեսում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքի հետ կապված:
Վերջերս մի տեսանյութ գտա, որտեղ երկու թուրք մտավորականներ հանդես են գալիս Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Քննարկումը տեղի է ունեցել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Տեսանյութում Էրդողան Այդինի և Այդին Չուբուքչուի զրույցը թուրքերեն է՝ անգլերեն ենթագրերով։ Մեկ ժամ 37 րոպե տևողությամբ ծրագրի անվանումն է՝ «Բաբելոնյան աշտարակ»: Ծրագրի վերնագիրն է՝ «Առերեսվելով ցեղասպանությանը»։
«Այն հանգամանքը, որ հայ-ադրբեջանական վերսկսված բախումները մեծ թափով ու բոլոր ուղղություններով չեն ընթանում, թույլ է տալիս ենթադրել, որ կողմերը լայնածավալ պատերազմ չեն ցանկանում»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով տավուշյան սրացմանը։
Իրանի ընկերությունները հաջորդ շաբաթ կսկսեն «Ռեմդեսիվիր» պատրաստուկի արտադրությունը, որը պետք է օգնի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործում:
Տոկիոյի իշխանությունները մինչեւ առավելագույն չորրորդ մակարդակի են բարձրացրել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի մակարդակը՝ վարակվածների թվի՝ արդեն մեկ շաբաթ տեւող ամենօրյա ավելացման ֆոնին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 13 միլիոն 499 հազարը:
Եվրամիության մշակած ռազմավարությունը գլոբալ կարանտինի նոր սահմանում եւ ԵՄ-ի տնտեսության կանգնեցում թույլ չի տա համավարակի երկրորդ ալքի դեպքում:
ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում արծարծել են ավիահաղորդակցության վերսկսման թեման, գերատեսչություններին հանձն արարություններ են տրվել ձեռնամուխ լինել այդ հարցի շուրջ բանակցություններին:
Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով։
Իրանում առնվազն 140 բժիշկ ու սանիտար է մահացել կորոնավիրուսի պատճառով:
Ալժիրի դատարանը 10 տարվա բանտարկության է դատապարտել երկրի նախկին վարչապետներ Ահմեդ Ույահյային եւ Աբդելմալեք Սելյալին՝ գործարար Մուհիդին Թահքութին ապօրինի արտոնությունների տրամադրման գործով:
Պենտագոնը պաշտոնապես հավաստել է Միացյալ Նահանգների ուժերի հեռանալն Աֆղանստանի տարածքի հինգ ռազմակայաններից, ինչպես նաեւ զորքերի թվաքանակի կրճատումը մինչեւ այն մակարդակ, որը նախատեսված է Վաշինգտոնի եւ «Թալիբան» արմատական շարժան միջեւ կնքված հաշտության համաձայնագրով:
Տարբեր գրոհների հետեւանքով Աֆղանստանում ավելի քան 2,6 հազար խաղաղ բնակիչ է զոհվել ու տուժել վերջին հինգ ամսվա ընթացքում:
Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում ԱՄՆ-ի զինծառայողների թվում կորոնավիրուսով վարակման առնվազն 36 նոր դեպք է հայտնաբերվել:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ այն, որ Ադրբեջանը վաղուց էր պատրաստվում լայնամասշտաբ պատերազմի՝ չափազանց ակնհայտ էր, ընդ որում, պատրաստվում էր և՛ ռազմականապես, և՛ դիվանագիտական հարթակներում՝ օգտվելով նաև հայկական կողմի սխալներից:
Չինաստանը դատապարտում է «Հոնկոնգի ինքնավարության մասին» ԱՄՆ-ում ընդունված օրենքը: Այդ մասին ասվում է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ:
«Մոդերնա» ընկերության՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների արդյունքում պատվաստանյութն առաջացրել է իմունային պատասխան՝ SARS-CoV-2- ի դեմ:
Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերն ավելացել են ավելի քան 29,4 հազարով եւ կազմել 936 181:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ կոնգրեսականներ Թի Ջեյ Քոքսը և Բրեդ Շերմանն անհանգստություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետ կապված՝ ընդգծելով, որ ցավոք, այդ գործողությունները զարմանալի չեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի շարունակ աճող ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ: Նշվում է, որ նման գործողությունները վտանգում են ոչ միայն զինվորների, այլև խաղաղ քաղաքացիների կյանքը»:
Լույս հուլիսի 15-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` խորհրդարանի շենքի դիմաց, ակցիա է անցկացվել, որի մասնակիցները ներխուժել են խորհրդարանի շենք: