
Լեհաստանի հետ Բելառուսի սահմանին ծանր վիճակում Իրաքի քաղաքացու են գտել

Լեհաստանի հետ Բելառուսի սահմանին ծանր վիճակում հայտնաբերվել է Իրաքի 19-ամյա մի քաղաքացի: Այդ մասին սեպտեմբերի 23-ին հաղորդել է Բելառուսի Հետաքննչական կոմիտեն (ՀԿ):
«Սեպտեմբերի 21-ի երեկոյան իրավապահ մարմինները հաղորդագրություն են ստացել Իրաքի 19-ամյա քաղաքացուն առողջապահության հաստատության վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու մասին: Վիճակի ծանր լինելը, ըստ նախնական տվյալների, կապված է բազմաթիվ մարմնական վնասվածքների հետ»,-ասվում է ՀԿ-ի տելեգրամ-ալիքում:
Երիտասարդը, որին սահմանապահ ուղեկալի աշխատակիցները գտել են բելառուսա-լեհական սահմանագոտու տարածքում, եղել է ծանր վիճակում՝ սաստակ սառած եւ ջրազրկված: Գիտակցության գալով, օտարերկրացին պատմել է, որ Լեհաստանի տարածքից իրեն ուժի կիրառմամբ արտաքսել են զինված մարդիկ՝ համազգեստով, նշել են ՀԿ-ում:
Քննիչները զննել են դեպքի վայրը, հարցաքննել ուղեկալի աշխատակիցներին, որոնք նրան հայտնաբերել են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ վնասվածքների ծանրության աստիճանը որոշելու համար: Պլանավորվում է տուժածի հարցաքննություն՝ թարքմանչի մասնակցությամբ: Հարուցվել է քրեական գործ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: