Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել է երկրում տնտեսական դրության վատթարացման մասին
Դամասկոսն այն կարծիքին է, որ միջազգային հանրակցությունը պետք է մեծացնի Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալը, որտեղ, այդ թվում ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, դիտվում է աղքատության աճ եւ բազային դեղամիջոցների անբավարարություն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարության ղեկավար Ֆեյսալ Միքդադը:
«Անառարկելիորեն, այ՛ո: Պատժամիջոցները, որոնք սահմանվել են Միացյալ Նահանգների կողմից, ինչպես նաեւ միակողմանի հարկադրական միջոցները, շնչահեղձ են անում Սիրիայի ժողովրդին»,-ասել է Միքդադը, պատասխանելով այն հարցին, թե պետք է արդյոք մյուս երկրները, նրա կարծիքով, մեծացնեն Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալները:
Ինչպես նշել է արաբական հանրապետության դիվանագիտական գերտեսչության ղեկավարը, երկրի տնտեսական վիճակը չդադարող հակամարտության պայմաններում վերջին ժամանակներս էլ ավելի է վատթարացել:
«Աղքատության աճի մակարդակն աճել է, ինչպես նաեւ՝ դեղամիջոցների անբավարարությունը: Դեռ ավելին, մեզ նույնիսկ չեն բավականացնում բազային դեղամիջոցները քաղցկեղով հիվանդներին, ինչպես նաեւ ուրիշ հիվանդություններով, այդ թվում՝ կորոնավիրուսով հիվանդ անձանց»,-հայտնել է Միքդադը: Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017 թվականի վերջին Սիրիայում եւ Իրաքում հայտարարվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: