Բաժիններ՝

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 230 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել է 230 միլիոն 89 հազար 554: Այդ մասին վկայում են Ջոնս Հոքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 4 միլիոն 719 հազար 193 մարդ:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 42 միլիոն 545 հազար 119 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 681 հազար 197-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 33 միլիոն 563 հազար 421-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել է 446 հազար 50 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 283 հազար 567 հիվանդացած, մահացել է 592 հազար 316 մարդ:

Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել է կորոնավիրուսի դեմ գրեթե 6 միլիարդ չափաբաժին՝ 5 միլիարդ 991 միլիոն 271 հազար 557 չափաբաժին պատվաստանյութ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել է 607,2: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2099, Հնդկաստանում՝ 319, Բրազիլիայում՝ 2763 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս