
Լուկաշենկոն նշել է «ՇՀԿ ընտանիքի» հինգ առաջնահերթությունները

«ՇՀԿ Պլյուս» ձևաչափով հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առանձնացրել է «ՇՀԿ ընտանիքի» համար հինգ առաջնահերթությունները, հաղորդում է Белта լրատվական գործակալությունը։
Առաջնահերթությունների թվում են բազմակողմանիությունը, անվտանգությունը, կայուն զարգացումը՝ որպես տարածաշրջանում կայունության հիմք, պարենային անվտանգությունը, ինչպես նաև արդյունաբերական և գիտական զարգացումը, ասվում է հաղորդագրության մեջ։
«Եվրասիական տարածքում խաղաղությունը չպետք է լինի երազանք, այլ իրականություն»,- ընդգծել է Բելառուսի առաջնորդը։