Բաժիններ՝

ԱՄՆ-ում ծանուցել են ռազմավարական կայունության շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների մասին

ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Ժնեւում կանցկացվի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։

«Ժնեւում ԱՄՆ-ի եւ ՌԴ նախագահներ (Ջո) Բայդենի եւ (Վլադիմիր) Պուտինի գագաթնաժողովից հետո ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը բանակցություններ են վարում ռազմավարական կայունության շուրջ, ես վստահ եմ, դուք այդ մասին գիտեք, որոնք կշարունակվեն հաջորդ շաբաթ Ժնեւում»,-ասել է նա, հանդես գալով Ռուսաստանում Ամերիկյան առեւտրի պալատի ներդրումային խորհրդաժողովի ընթացքում:

Մոսկվան եւ Վաշինգտոնը նաեւ երկխոսություն են վարում կիբեռանվտանգության շուրջ, հավելել է դիվանագետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս