
Թուրքիան խաղաղության ինդեքսով աշխարհում 146-րդն է

«Անկախ Տնտեսության և Խաղաղության ինստիտուտը» (IEP) հրապարակել է 2025 թվականի գլոբալ խաղաղության ինդեքսի զեկույցը, որտեղ ընդգրկված է 163 երկիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցում պետությունները դասակարգված են 23 չափորոշիչի հիման վրա, որոնցից են հասարակական անվտանգությունը, ներպետական և արտաքին հակամարտություններում ունեցած մասնակցությունը, ինչպես նաև ռազմականացման մակարդակը և այլն։
Առաջին 20 երկրի շարքում են Իսլանդիան, Իռլանդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան, Շվեյցարիան, Սինգապուրը, Պորտուգալիան, Դանիան, Սլովենիան, Ֆինլանդիան և մի շարք այլ երկրներ։
Աշխարհում մի շարք պետություններ էլ հայտնվել են ամենացածր դիրքերում․ Թուրքիան զբաղեցրել է 146-րդ, Պաղեստինը՝ 145-րդ, Ռուսաստանի Դաշնությունը՝ վերջին՝ 163-րդ հորիզոնականը:
Այդ երկրներին հաջորդում են Ուկրաինան, Սուդանը, Եմենը, Աֆղանստանը, Սիրիան ու Հարավային Սուդանը։