Արևմուտքը բացահայտել է Պուտինի, Մոդիի և Սի Ցզինպինի համատեղ լուսանկարի իմաստը

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի համատեղ լուսանկարը միջազգային հարաբերություններում բազմաբևեռության ի հայտ գալու մասին է: Այս մասին իր X սոցիալական ցանցի էջում նշել է Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիսենը։

«Բազմաբևեռությունն արդեն գոյություն ունի»,- գրել է նա։

Պրոֆեսորը նաև նշել է, որ առանձին արևմտյան երկրների կողմից տնտեսական հարկադրանքն ու ճնշումը հանգեցնում են «տնտեսական կապերի խզման», այդպիսով ձևավորելով նոր միջազգային տնտեսական ճարտարապետություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930