Պաշտոնը միայն նկարվելու համար չէ, լուծեք պետական պատվերի հարցը․ Անուշ Պողոսյան

Անուշ Պողոսյանը գրում է. «Այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր 45,3 մլն առողջապահական վարկ վերցնելու հարցը։ Հետաքրքիր էր, որ պետական պատվեր չլինելու մասին փաստեցին պատգամավորները, սակայն նախարարի տեղակալը արձագանքեց, որ չի տիրապետում։

Ի դեպ, հենց Լենա Նանուշյանն է համակարգում պետական պատվերի մասը և հաճախ «փոխնախարարի օրերի» նկարահանումները անում է Պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանի հետ․․․

Հ․Գ․ Պաշտոնը միայն նկարվելու համար չէ, լուծեք պետական պատվերի հարցը․․․

Հ․Հ․Գ․ Անահիտ Ավանեսյան, չտիրապետող նախարարի տեղակալին ի՞նչ են անում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930