Բաժիններ՝

Թուրքիայի արտգործնախարարն ԱՄՆ-ում հանդիպել է Ժոզեֆ Բորելի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի հետ: Այս մասին Չավուշօղլուն գրել է իր թվիթերյան հաշվում:

Չավուշօղլուն մանրամասնելով հանդիպման բովանդակությունը՝ նշել է, որ Բորելի հետ քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, Աֆղանստանի, Արևելյան Միջերկրականի, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս