«Ադրբեջանի ղեկավարը ՄԱԿ-ում աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին, իսկ «մերոնք» հնազանդ խաղաղասիրություն են քարոզում». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանի ղեկավարը ՄԱԿ-ում աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին, իսկ «մերոնք» հնազանդ խաղաղասիրություն են քարոզում։

Ի՞նչ խաղաղասիրություն,դեմարկացիա ու դելիմիտացիա մի պետության հետ,որի ղեկավարը 44-օրյա պատերազմի սկսման ,«պատերազմական» եւ «մարդկության դեմ հանցագործությունների» մեջ մեղադրում է հայ ժողովրդին։

Նրա ելույթի իմաստը ՄԱԿ-ում մեկն էր՝ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա ու Ադրբեջանը շարունակելու է իր այդ հակահայկական «գիծը»։
Պատրա՞ստ ենք մենք որպես «պետություն» պաշտպանել մեր պետական ու ազգային շահերը,թե՞ ջայլամի համառությամբ շարունակվելու ենք միակողմանի «թրքասիրական» զիջումներն ու հնազանդությունը։

Պանթուրքիզմը գլուխ է բարձրացրել եւ ուղիղ սպառնալիք է հայության կենսական շահերին։

Հ.Գ. Նժդեհի, Քոչարյանի ու Սարգսյանի անունները «քուն ու դադար» չեն տալիս Ադրբեջանի ղեկավարին։

Բայց կարծես թե նմանատիպ զգացումներ ունեն նաեւ որոշ հայկական ազգանուններով պարտության «սիմվոլներ»»։

Տեսանյութեր

Լրահոս