
Ֆրանսիան և ՌԴ-ն պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը ԼՂ- ում իրադրության կայունացման նպատակով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի գործընկերոջ՝ Ժան-Իվ Լե Դրիանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
«Կողմերը հայտնել են ընդհանուր տրամադրվածություն՝ շարունակելու աշխատանքը Լեռնային Ղարաբաղում իրադրության կայունացման ուղղությամբ, նախ և առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նյու Յորքում կայացած հանդիպմանը արտգործնախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել իրադրությանը Աֆղանստանում և Լիբիայում: