Զելենսկին կմեկնի Փարիզ՝ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պլանավորում է մասնակցել սեպտեմբերի 4-ին Փարիզում կայանալիք եվրոպացի առաջնորդների հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Общественные новости» հրատարակությունը:

Գագաթնաժողովի սպասվող մասնակիցների թվում, Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնից բացի, կլինեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Financial Times-ը նախորդ օրը հաղորդել էր, որ Եվրամիության առաջնորդները և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պլանավորում են քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը սեպտեմբերի 4-ին Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ։ Հանդիպումը նախաձեռնել է նախագահ Մակրոնը՝ բարձր մակարդակի բանակցությունները շարունակելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930