Բաժիններ՝

Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները Բայդենի օրոք վատացել են. Էրդողան

ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական աջակցությունը Սիրիայի քրդական կազմավորումներին. ավելի վաղ ԱՄՆ-ի ոչ մի ղեկավարի օրոք չի եղել այնքան վատ իրավիճակ, ինչպես ներկայիս նախագահ Ջո Բայդենի օրոք է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ինչպես պետք է ՆԱՏՕ-ի երկու երկրները՝ Թուրքիան եւ ԱՄՆ-ը, ունենան բոլորովին այլ հարաբերություններ: ԱՄՆ-ի ոչ մի ղեկավարի օրոք չի եղել այսպիսի (վատ) իրավիճակ: Վաշինգտոնն անհամեմատ ավելի շատ է ահաբեկիչներին աջակցում տարածաշրջանում»,-Էրդողանն ասել է լրագրողներին:

Ավելի վաղ Անկարան քանիցս Վաշինգտոնին մեղադրել է Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին զենք մատակարարելու մեջ, որոնց Անկարայում համարում են, որ կապ ունեն Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս