
Լեհաստանը ամերիկյան տանկեր կտեղաբաշխի արեւելյան սահմանին

Լեհաստանը արեւելյան սահմանին կտեղակայի 250 Abrams տանկ, որոնք նա կգնի ԱՄՆ-ից: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը՝ հանդես գալով Լեհական ռադիոյի եթերում:
Լեհաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել են, որ գնելու են ամերիկյան 250 Abrams տանկ, հուսալով, որ դրանք կստանան 2022 թվականին: Խոսքը M1A2 Abrams SEPv3 վերափոխված տանկերի մասին է: «Երկու հարյուր հիսուն ամենաժամանակակից տանկեր, որոնք կտեղաբաշխվեն մեր երկրի արեւելքում»,-ասել է Բլաշչակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: