Բաժիններ՝

Թալիբները հանդես են եկել Աֆղանստանում օտարերկրյա զորքերի ներկայության դեմ

Աֆղանստանի նոր իշխանությունները կտրականապես դեմ են օտարերկրյա զորքերի ներկայությանը երկրի տարածքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ժամանակավոր կառավարության մշակույթի եւ տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլա Մուջահիդը:

«Մենք կարող են փոխգործակցել աշխարհի, ամերիկացիների եւ մյուսների հետ, բայց թույլ չենք տա մեր հողն օգտագործել մյուս պետությունների դեմ ագրեսիայի համար: Ուստի մենք թույլ չենք տա օտարերկրյա զինվորականներին գտնվել Աֆղանստանի տարածքում»,-ասել է նա: Գործակալության զրուցակցի խոսքով՝ առայժմ թալիբները ահաբեկիչների դեմ պայքարն իրականացնում են իրենց ուժերով: Ամառվա վերջին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա եւ հսկողության տակ վերցրեցին երկրի բոլոր տարածաշրջանները: Զուգահեռաբար զորքերը դուրս բերեց ԱՄՆ-ը:

Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել 1 Մոհամադ Հասան Ախունդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ 2001 թվականից գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս