
Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ նախագահի խորհրդականն ու Թուրքիայի նախագահի խոսնակը

Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի հանդիպումը:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Հանդիպման գլխավոր թեմաներից են եղել 44-օրյա պատերազմից հետո կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն ու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ կատարվելիք քայլերը:
Կողմերը քննարկել են նաև Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակի հայտարարության համաձայն՝ հանդիպման կողմերը շեշտել են, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար երկխոսության շարունակությունը կարևոր է: